Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության «սև օրերը» շուտով կավարտվեն։ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ մարտի 1-ից գործարանը փակվելու է։ «Նաիրիտի» անհաջողությունների շարանը, վերջին շրջանում դրանց ակտիվացումը հենց այդ մասին են վկայում։ Այս օրերին գործարանի ղեկավարությունը բավականին անհանգիստ ու լարված վիճակում է։
Թերթի աղբյուրների հաղորդմամբ` անցած շաբաթ գործարանի գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանը հանդիպել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ։ Վերջինս հայտարարել է, թե՝ «աշխատավարձ չուզեք, այլևս չեմ տալու»։ Մինչ այս «Նաիրիտի» աշխատավարձը վճարվում էր «Երևան ՀԷԿ» և «Որոտան ՀԷԿ» պետական ընկերություններից վերցված փոխառություններով՝ չնայած դա հակասում է օրենքին, բայց այդ հակասությունը հարթում էր Արմեն Մովսիսյանի հրահանգը։ Այժմ Մովսիսյանը «ձեռքերը լվանում» է աշխատավարձային հոգսերից ու, կարծես թե, «Նաիրիտից» ընդհանրապես։ Առաջիկայում գուցե կրկին Հախինյան-Մովսիսյան հանդիպումներ լինեն, բայց օրակարգը, թերևս, այլ է լինելու: