կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-10 22:32
Աշխարհ

Մարտի 15-ին Ֆեյսբուքը փակվելու՞ է

Մարտի 15-ին Ֆեյսբուքը փակվելու՞ է

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Զաքերբերգը հայտարարել է, թե մարտին Ֆեյսբուքը փակվելու է:

 

«Ֆեյսբուքը վերահսկողությունից դուրս է եկել եւ այն կառավարելու լարվածությունը փչացրել է իմ կյանքը: Ես այս ամբողջ խենթության վերջը դնելու կարիքն եմ զգում»,- ասել է Զաքերբերգը իր Պալո Ալտո գրասենյակից դուրս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Այնուհետեւ նա մանրամասնել է, թե մարտի 15-ին օգտատերերն այլեւս չեն կարողանա մուտք գործել Ֆեյսբուք:

 

«Եթե դուք ցանկանում եք ձեր նկարները նորից տեսնել, խորհուրդ եմ տալիս, դրանք հանել ցանցից: Եթե Ֆեյսբուքն այլեւս չաշխատի, դուք դրանք հետ վերադարձնել այլեւս չեք կարողանա»,- ասել է Ֆեյսբուքի տեխնիկական հարցերով փոխնախագահ Ավրատ Հումարթին:

 

Զաքերբերգն ասել է, թե Ֆեյսբուքը փակելու վերաբերյալ որոշում ընդունելը բավականին դժվար է եղել, բայց չի կարծում, թե մարդիկ կբողոքեն:

 

«Անկեղծ ասած` կարծում եմ այդպես ավելի լավ կլինի: Ֆեյսբուքի չլինելու դեպքում մարդիկ դուրս կգան վիրտուալ կյանքից եւ իրական ընկերներ ձեռք կբերեն»,- հեռախոսային հարցազրույցի ժամանակ ասել է Զաքերբերգը:

 

Ֆինանսական ոլորտի փորձագետները քննադատել են Զաքերբերգին` հսկայական միլիարդները ջուրը գցելու համար: Ֆեյսբուքն արդեն իսկ համարվում է աշխարհի ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը. տնտեսագետները այն գնահատել են մոտ 7.9 միլիարդ դոլար:  

 

Սակայն Զաքերբերգը հետ չի կանգնել իր որոշումից. «Ես փողի մասին չեմ մտածում: Ես միայն իմ նախկին կյանքն եմ ուզում հետ բերել»,- ասել է նա:

Ֆեյսբուքի ղեկավարությունն առաջարկում է օգտատերերին կայքից իրենց ողջ անձնական ինֆորմացիան ջնջել մինչեւ մարտի 15-ը: Դրանից հետո դրանք ամբողջությամբ անհետանալու են:

Այս մասին գրում է weeklyworldnews.com բլոգը: Նշենք նաեւ, որ հայտնի չէ, թե որքանով է այս ինֆորմացիան հավաստի: