Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինտերնետային ցանցում լուր էր տարածվել, թե Ֆեյսբուքը մինչեւ մարտի 15-ը փակվելու է, քանի որ Զաքերբերգը «իր նախկին կյանքն է ուզում» եւ ցանկանում է «վերջ տալ այս ողջ խենթությանը»: Mashable-ը հաղորդում է, որ իրենք Ֆեյսբուքի կորպորատիվ հաղորդակցության տնօրեն Լարի Յույից պաշտոնապես հերքում են ստացել այն մասին, որ տարածված լուրը սուտ է: «Պատասխանը «ոչ» է: Մեզ օգնեք` վերջ դնել այս բամբասանքներին: Մենք որեւէ փաստաթուղթ չենք հրապարկել կայքի փակման վերաբերյալ»,- գրել է տնօրենը` ի պատասխան Mashable-ի ուղարկած էլեկտրոնային նամակի: Արդյո՞ք Ֆեյսբուքը փակելու որոշում կընդունվեր, եթե ընդամենը օրեր առաջ Գոլդման Սաքսի կողմից 450 միլիոն եւ ռուսական Digital Sky Technologies-ի կողմից 50 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու մասին հայտարարվեց: Mashable-ը գրում է նաեւ, որ այս բամբասանքը տարածող կայքը հայտնի է այլմոլորակայինների օդանավերի հարձակումների եւ Միշել Օբամայի հղիության մասին հաղորդած սուտ լուրերով: