|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
ԱՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, հունվարի 17–ի տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ըստ աղբյուրի, նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է:
Երեւանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով: Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երեւույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու եւ սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար:
Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:
Գրիպից եւ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.