|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Այսօրվա քննարկումները, կարծում եմ, մեսիջներ են` տարբեր տեղերից եկած: Ինձ այսօր հարցնում են, թե երբ ինձ առաջարկել են, ինչո՞ւ եմ հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից: Ուզում են իմանալ, թե ինչ է մտածում Սահակյան Գալուստը»,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով իր` ԱԺ նախագահ դառնալու վերաբերյալ հարցին:
Սակայն հաջորդ իսկ պահին Գ.Սահակյանն ինքն է փորձել համապատասխան մարդկանց մեսիջ ուղարկել` թվարկելով իր առավելությունները: «2000 թվականից սկսած` խմբակցության ղեկավար եմ եղել, իմ դերակատարումն այնքան մեծ է եղել, այնքան բնութագրական, որ ես խնդիր չունեմ ժամանակից շուտ երազ տեսնել, թե ինչ լավ աթոռ է, գնամ ԱԺ նախագահ: Ես երեք գործիքներ ունեմ, որոնք իմն են, և դա որևէ մեկը չի շնորհել ինձ: Դա իմ գաղափարն է, իմ սկզբունքը և իմ խոսքը: Այս գործիքներին տիրապետում եմ միայն ես»,- ասել է նա: