|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արտաշնչանք
ՀՀԿ-ականների մոտ հենց հայհոյելու «սեռական ներշնչանք» է առաջանում, Գալուստ Սահակյանի խորհրդով` սրանք շտապում են Շմայսի մոտ, որպեսզի վերջինս իրենց փոխարեն «արտաշնչի»: Էդ մարդն, ասում են, շատ ուժեղ է արտաշնչում:
Պահպանողական փաստարկ
Երիտհանրապետական Արմեն Աշոտյանն առաջարկում է փոխել Հայաստանի Հանրապետություն անվանումը և երկիրը կոչել Արևելյան Հայաստանի Հանրապետություն: ՀՀԿ-ում առաջարկի մասին խորը մտածում են, բայց Գալուստ Գրիգորիչը կտրուկ դեմ է` բա ՀՀԿ-՞ն ոնց է կոչվելու՝ Արևելյան Հայաստանի Հանրապետական կուսակցությո՞ւն:
Սահմանադրական փոփոխություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի մեջ հասցրեց գալ Հայաստան՝ հասցրեց, չհասցրեց՝ փետրվարից կոչվելու է ԱՀՀ նախագահ:
Գազ տված
Ըստ լուրերի՝ կառավարությունը գազի այլընտրանքային աղբյուր է գտել: Երկրից դուրս եկող բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաները կառավարության տված կտրոնով այսուհետ կլիցքավորվեն էթան գազով: Վարչապետն էլ էր էդ ասում, էլի՝ ինչքան էթան, էնքան լավ:
Ասացվածքը՝ նորովի
Գյուղ չկա, որ մոսկա չլինի:
Լևոն Սարգսյան