|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսական ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռատիպ 59 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ 11 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրային տարածքում, 10 ԱԹՍ՝ Կրասնոդարի երկրամասի տարածքում, 8 ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում, 6 ԱԹՍ՝ Լիպեցկի մարզի տարածքում, 4–ական ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում, Ազովի ծովի ջրատարածքում, Ադիգեայի Հանրապետության տարածքում և Ղրիմի Հանրապետության տարածքում։ Դրանից բացի 3 ԱԹՍ ոչնչացվել է Մոսկվայի շրջանի տարածքում (այդ թվում՝ մեկը, որի ուղղությունը Մոսկվան էր), 2 ԱԹՍ՝ Բելգորոդի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ՝ Վորոնեժի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի տարածքներում: