|
Փոխարժեքներ
02 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշի առաջին համար Արման Ծառուկյանը հունվարի 11-ին Սանռայզում (Ֆլորիդա, ԱՄՆ) տեղի ունեցած RAF 5 մրցաշարում, վստահ վաղաժամ հաղթանակ տարավ Լենս Պալմերի նկատմամբ։
Երկու րոպեում Ծառուկյանը բացարձակ առավելության հաղթեց 10:0 հաշվով՝ ոչ մի հնարավորություն չթողնելով մրցակցին։
Արման Ծառուկյանի համար սա առաջին ելույթն էր ազատ ոճի ըմբշամարտի պաշտոնական մրցաշարում։
Արմանի մրցակից Լենս Պալմերը հայտնի ամերիկացի մարզիկ է, PFL-ի նախկին չեմպիոն, ով ՄՄԱ-ում ունի 23 հաղթանակ և 8 պարտություն։ Բացի խառը մենամարտերի կարիերայից, Պալմերն ունի լուրջ ըմբշամարտային փորձ․ նա եղել է NCAA-ի մրցանակակիր և մասնակցել բազմաթիվ ըմբշամարտային մրցաշարերի։