կարևոր
1885 դիտում, 12 ժամ առաջ - 2026-01-10 16:31
Աշխարհ

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը․ ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը․ ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքն ապահովող էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ ԶՈւ զորքերի խմբավորումների հրետանին խոցել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը, վառելիքի պահեստարանները, ինչպես նաև 153 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: