|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պառակտիչը, որը երկրում ունի կառավարչի կարգավիճակ, ունի մեկ նպատակ` քանդել-ոչնչացնել երկրում համերաշխություն, միասնություն և ամրություն ապահովող հիմնական ինստիտուտը` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Նրան միացող տիրադավները վաղ թե ուշ ծնկի են գալու Եկեղեցու առաջ և ներում են խնդրելու: Թե այն հոգևոր առումով ինչ հանգուցալուծում կունենա` հարցի այլ կողմն է:
Ես նույնիսկ չեմ էլ ուզում այդ մարդկանց բացատրել, թե իրենց քայլերն ում և ինչին են ծառայեցվելու` իրենք գիտեն:
Եթե իրենք ընտրել են դավաճանի, ուրացողի և արժեզուրկի կարգավիճակ, ապա դա իրենց ընտրությունն է:
Պետության առողջ ու կենսունակ խմբերի, կառույցների խնդիրն է, որպեսզի երկրում տեղի ունեցող զարգացումները ճիշտ հուն թեքի` այն վերածելով առողջացման, այլ ոչ թե ոչնչացման պրոցեսի։