կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-01-15 09:24
Հասարակություն

Նախկին ոստիկանապետը երկու շքեղ առանձնատուն է գնել ԱՄՆ-ում

Նախկին ոստիկանապետը երկու շքեղ առանձնատուն է գնել ԱՄՆ-ում

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերեւս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, եւ նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել: Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս: Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը: Ըստ «Հրապարակի» աղբյուրների` նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆոռնիայում:

 

«Մենք վստահ ենք, որ այս հրապարակումից հետո  նա իրեն հատուկ խանդավառությամբ կհերքի, որ նման բան չկա, իրեն որտեղի՞ց այդքան գումար, սակայն խոստանում ենք հրապարակել առանձնատների հասցեները:  Իսկապես՝ որտեղի՞ց մեր բարձրաստիճան ոստիկաններին այդչափ գումար: Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝ շշմելու Նոր տարի է նշել»,- գրում է թորթը: