|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անդրադարձել է մարտ ամսին Արցախ մտնող գազատարը փակելու դեպքին` նշելով, որ Ադրբեջանը դրա հետ կապ չի ունեցել:
Նա նշել է, որ այդ մի քանի օրվա ընթացքում իրեն տասնյակ զանգեր են եկել արտերկրից:
Ալիևը հույս է հայտնել, որ իբր «Բաքվի ժեստը կգնահատվի հայ բնակչության կողմից, նրանք կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են և պետք է ապրեն ադրբեջանական դրոշի ներքո»:
«Հիմա մենք վերականգնել ենք գազը, և հայերը պետք է գնահատեն դա։ Մենք պարզապես ցույց տվեցինք մեր լավ մտադրությունները։ Եթե չուզենայինք, չէինք վերականգնի։ Ո՞վ կարող է մեզ ինչ-որ բան ասել: Մենք պարտավո՞ր էինք վերականգնել գազամատակարարումը. ո՛չ: Վերականգնել ենք, հույս ունենք, որ նրանք էլ կհասկանան, որ իրենք Ադրբեջանի քաղաքացիներ են ու պետք է ու ապրելու են ադրբեջանական դրոշի ներքո։ Ինչքան շուտ հասկանան դա, այնքան լավ իրենց համար։ Ուստի մենք դա արեցինք, հումանիզմ դրսևորեցինք»,- ասել է Ալիևը: