|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ մեծագույն ձեռքբերումը իր համար հենց Հայաստանի անկախությունն է:
Լրագրողները հետաքրքրվեցին Անկախության տոնի առիթով ամենամյա համաներման մասին, սակայն ԱԺ նախագահը նշեց, որ նման քննարկումներ չկան:
Ինչ վերաբերում է երեկ նախագահի կողմից կատարված` կառավարության որոշ անդամների նշանակումներին, Գալուստ Սահակյանը նշեց, որ նրանցից ոմանք իրեն ծանոթ են, գիտի նրանց կենսագրությունը: «Ես կարծում` նրանք չափով փորձառություն ունեն, գտնում եմ, որ առաջիկայում հնարավոր կլինի փոփոխության ենթարկել մեր տնտեսությունը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե երեկ պաշտոնին հրաժեշտ տված որոշ նախարարներ համարվում էին անփոխելի, որ նրանց հնարավոր չէ հանել պաշտոնից, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ մարդիկ պետք է կարողանան նախարարների հանել: Նրանք էլ ապրելու իրավունք ունեն»: