Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստի օրը կորոշվի հունվարի 15-ից հետո, երբ պատգամավորները կվերադառնան արձակուրդից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են հանձնաժողովից:
2013թ. դեկտեմբերի 24-ից հանձնաժողովի վարույթում է գտնվում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Գործով զեկուցող է նշանակված հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով հանձնաժողովին պետք է ներկայացնի որոշման նախագիծ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում Մ.Բադեյանը, ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
Տարեվերջին հանձնաժողովին դիմել են նաև մի խումբ լրագրողներ՝ ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի: Այս դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցին ևս անդրադարձ կլինի առաջիկայում: Ըստ դիմումատուների՝ իրենք հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ Ա.Մովսիսյանի վարքագծի վրա: Լրագրողները խնդրել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկել իրենց դիմումը, կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, ում վիրավորել է:
Դիմումում, մասնավորապես, ասված է. «2013թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև: Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ նույնպես պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք լրագրողների կարծիքով` լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Հանրապետական խմբակցություն) բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»: Նիստն ընդմիջվել է պատգամավոր Լևոն Զուրաբյանի պահանջով: Ընդմիջումից հետո՝ նշված համաձայնագրերի քվեարկության ընթացքում, լրագրողական օթյակում գտնվող մեկ տասնյակից ավելի լրագրողներ շարունակել են բողոքի ձայն բարձրացնել` պաստառներ պարզելով և բռունցքներով հարվածելով օթյակը դահլիճից առանձնացնող ապակիներին: Պատգամավոր Առաքել Մովսիսյանն այդ պահին անվայելուչ արտահայտություն է հնչեցրել` կոչ անելով հեռացնել բողոքի ձևով իրենց կարծիքն արտահայտող լրագրողներին»:
Շարունակությունը` այստեղ: