|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ազատության հրապարակում` իրենց դժգոհությունն արտահայտելով Սերժ Սարգսյանի` մեկ տարի առաջ կայացրած` ՄՄ-ին անդամակցելու որոշման դեմ:
Ակցիային մասնակցում են ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը, ակտիվիստ Վրեժ Զատիկյանը և ևս մի քանի հոգի: Ուշագրավ է, որ ոստիկանների եւ լրագրողների թիվն ակցիայի մասնակիցների թվից ավելի մեծ է:
Ակտիվիստ Վրեժ Զատիկյանը նշեց, որ իրենք այստեղ հավաքվել են` ևս մեկ անգամ հիշեցնելու իրենց վերաբերմունքը ՄՄ-ին միանալու որոշման նկատմամբ: Ըստ նրա` ակցիայի մասնակիցների սակավաթվությունը պայմանավորված է ամռան շոգ եղանակով:
Դավիթ Սանասարյան էլ պատճառաբանեց, որ այսօր աշխատանքային օր է, և ակցիան աշխատանքային ժամին է իրականացվում: Նա Yerkir.am-ի լրագրողին հայտնեց, որ նախապես որոշել էին բողոքի երթով քայլել դեպի կառավարության շենք, սակայն, քանի որ Մեդվեդևը չի գալու Հայաստան, ամենայն հավանականությամբ, կշարժվեն Բաղրամյան 26-ի ուղղությամբ: