Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանից լրագրողները հետաքրքրվեցին այսօրվա քվեարկության մասին, երբ Զարուհի Փոստնաջյանը հավաքեց հանրապետական պատգամավորների գրանցման քարտերը:
Հիշեցնենք, որ երբ Զարուհի Փոստանջյանը հանրապետական պատգամավորներին անվանեց «դավաճան», Առաքել Մովսիսյանը նրան անվանեց «փչացած»:
«Երկաթը տաք-տաք են ծեծում: Եես հենց դահլիճում եմ նրա պատասխանը տվել: Ինձ դավաճան անվանողը մոր փորից դեռ չի հելել, բայց եթե կա տենց մեկը, ուրեմն մոր փորից անբարոյական է դուրս եկել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քարտերը հավաքելուն, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ինքը իմ քարտը չի կարա վերցնի, հենց տենց, չի կարա, ու վերջ: Մնացածների քարտերը կարացել ա վերցնի, որովհետև քարտերի տերերը էդ պահին ըտեղ չեն եղել, կռիսի նման մտել ու գողացել ա»:
Լրագրողները հակադարձեցին, որ ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ հավաքել է ընդդիմադիր պատգամավորների քարտերը: Առաքել Մովսիսյանը նշեց. «Աշոտը իրանց դեմից ա վերցրել: Քարտի տերերը էդ պահին նստած են եղել: Տենց ա հարմար գտել ու վերցրել ա»: