|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Այսօր ԱԺ-ում անցկացվեց ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստը: Նիստում քննարկվում է լրագրողներ Գրիշա Բալասանյանի, Աննա Եղիազարյանի, Սարգիս Խանդանյանի և Հակոբ Կարապետյանի դիմումն ընդդեմ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի: Հիշեցնենք, որ Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել հայ-ռուսական գազային համաձայնագրերի քննարկման ժամանակ: Այդ օրը մի շարք լրագրողներ պաստառներով մտել էին ԱԺ նիստերի դահլիճ և պահանջել դեմ քվեարկել գազային համաձայնագրերին: Այդ ժամանակ Շմայսը բղավել էր. «Էս կապիկներին հանեք ըստուց»:
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն է, նիստին ՀՅԴ խմբակցությունից մասնակցում է Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից` Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Թևան Պողոսյանը:
Նիստին Առաքել Մովսիսյանը չի ներկայացել: