Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները Առաքել Մովսիսյանի վարքագծի վերաբերյալ հարց ուղղեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին` փորձե՞լ են, արդյոք, սաստել Առաքել Մովսիսյանին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Հեղինե Բիշարյանի ելույթների ժամանակ Շմայսը միջամտում էր տեղից, բղավում և լեզվակռվի մեջ մտնում պատգամավորների հետ:
Վահրամ Բաղդասարյանը, փորձելով պաշտպանել Առաքել Մովսիսյանին, կարծիք հայտնեց, որ կարևոր չէ` պատգամավորը տեղից է հակադարձում, թե` ամբիոնից, որովհետև եթե ամբիոնից անպարկեշտ հայտարարություններ են հնչում, անձնական դաշտ են մտնում, շեղվելով բուն նյութից, ապա դա դատապարտելի է` անկախ այն բանից` հանրապետական է, թե` ընդդիմադիր:
Վահրամ Բաղդասարյանը զարմանում է, թե ինչ է կատարվում, երբ որոշ ընդդիմադիր պատգամավորներ մոտենում են ԱԺ ամբիոնին, որովհետև նրանք սկսում են վիրավորել, այլ ոչ թե առողջ քննադատություն անել:
Մեր այն հարցին` այդ ո՞ր ընդդիմադիրն է անձնական վիրավորանքներ հասցրել ԱԺ ամբիոնից, մասնավորապես` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, նա այդպես էլ անուններ և փաստեր չներկայացրեց` ասելով, որ նման դեպքեր եղել են:
Բաղդասարյանի խոսքով` հանրապետականը, լինելով ուժեղ և լինելով մեծամասնություն, երբեք առաջինը չի հրահրում վեճեր, այլ կողմնակից է կոնստրուկտիվ բանավեճի: «Եթե առողջ քննադատություն ենք լսում, դա մեզ զգոն է պահում, բայց երբ հնչում են հայհոյանքներ, անձնական վիրավորանքներ, մենք դրանց կարող ենք հեգնանքով պատասխանել»,- ասաց նա: