|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հասարակական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին այսօր Կոմիտաս 5-ի գործով հերթական անգամ հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն: Նշենք, որ այս գործն արդեն երկու անգամ վերադարձվել է լրացուցիչ նախաքննության:
Yerkir.am-ի հետ զրույցում Կիվիրյանը նշեց, որ Նոր տարուց առաջ իրեն հայտնել էին, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
«Չեմ կարող կանխագուշակել, թե այս անգամ ինչի համար են կանչում: Իրենք այս աբսուրդ գործի ձեռքը ընկել են կրակը, նախաքննական մարմինը գիտի, որ եթե գործն այս ձևով ուղարկի դատարան, կվերածվի խեղկատակության»,- ասաց նա:
Նշենք, որ ակտիվիստը ՀՔԾ կներկայանա ժամը 17:00-ին իր փաստաբանների` Երվան Վարոսյանի և Լուսինե Սահակյանի հետ: