Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանին այսօր էլ են հրավիրել ՀՔԾ` արդեն 4-րդ անգամ հայտնելու Կոմիտաս 5-ի գործով նախաքննության ավարտի մասին:
Նշենք, որ ՀՔԾ-ն հանել է Կիվիրյանին` ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի (սուտ մատնություն կատարելը) հատկանիշներով առաջադրված մեղադրանքը: Փաստորեն, եթե, ի վերջո, նախաքննությունն ավարտվի, և գործը մտնի դատարան, ակտիվիստին մեղադրանք կառաջադրվի միայն մեկ` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը) հատկանիշներով:
Կիվիրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինչպես 333-րդ հոդվածն առաջադրելը, այնպես էլ այն հանելն իր համար աբսուրդ էր և անհասկանալի: Նա տեղեկացրեց նաև, որ երեկ իրեն ՀՔԾ-ում առաջարկել են օգտվել 2013-ի հոկտեմբերի 3-ին հայտարարված համաներման ակտից և խուսափել պատասխանատվությունից, սակայն Կիվիրյանը գրավոր կերպով հրաժարվել է առաջարկից: