|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր Կոմիտաս 5-ի գործով հերթական անգամ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել Armenia Today կայքի խմբագիր, քաղաքացիական ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՔԾ-ն վերսկսել է գործի վարույթը և իրեն տեղեկացրել, որ լրացուցիչ հարցաքննության կարիք կա, սակայն, թե իր նկատմամբ ի՞նչ քննչական գործողություններ են կատարվելու, չգիտի:
Ըստ նրա` գործը քննվում է միակողմանիորեն, այն նպատակ չունի բացահայտել իրական մեղավորներին, այլ իր լրագրողական և հասարակական գործունեությանը խոչընդոտող քաղաքական պատվեր է:
Այս գործով Կիվիրյանին մոտ 7 անգամ արդեն հրավիրել են ՀՔԾ: