|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ինչպես հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը, այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին: Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
Կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, որ Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության ծառայողներին կամավոր ներկայացնել իր մոտ գտնվող իրը: Նկատի ունենալով նշվածը՝ Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն: Նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգով, փաստաբանի մասնակցությամբ, Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում կրումն արգելված առարկա չի հայտնաբերվել /սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը/:
Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել: