|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մայիսի 26-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հյուսիս-Հարավ մայրուղուց, գողության փորձի կասկածանքով, «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ Հյուսիս-Հարավ մայրուղում փորձել էր գողանալ ուղևորի պայուսակը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:
Նախապատրաստվում են նյութեր: