Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
ՀՀԿ-ական դիմացկունություն
Ինչպես հայտնի է, վարչապետի` տարեվերջի մամուլի «մեծ» ասուլիսից հետո երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել էր, ըստ մամուլի բնորոշումների` վարչապետին հարվածներ հասցնելով «գոտկատեղից ներքև»: Բայց, ասում են, վարչապետի հեչ «գոտկատեղի ներքևինին» էլ չէ:
Ամենամարս
Տիգրան Սարգսյանի մտերիմները խիստ տագնապել են, երբ իմացել են, որ իրենց սիրելին ամանորյա սեղաններից օգտվել է բացառապես կոկորդիլոսի միս համտեսելով: Մտավախություն է եղել, որ մարսողության հետ կապված խնդիրներ կունենա: Բայց դե Տիկոն էդպիսի բաներ է մարսել:
Ծանր
2014 թվականի առաջին օրը հայ օլիգարխիան անցկացրել է հարավամերիկյան ծանր լուծով: Կոկորդիլոսի միսը, դու մի ասա, կարմիր ու սև ռասաներից բացի, մյուս ռասաների համար այնքան էլ ընդունելի չի եղել: Լուծից, ասում են, խույս է տվել միայն տրանսպորտի նախարարը:
Հայկական բիզնես
Օլիգարխների վրա 1000 դոլարով կոկորդիլոսի միս նաղդած ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` SAS-ի Արտակը, ըստ լուրերի, իմանալով փողաշատ իր կլիենտների գլխին գալիքը, նաև համապատասխան քանակության լուծի դեղ է ներկրած եղել Վենեսուելայից: Հաբն արժեցել է 2 հազար դոլար:
Լևոն Սարգսյան