|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կրասնոդարի լճերից մեկում նկատվել է 1 մետր երկարությամբ կոկորդիլոս. տեղեկացնում է mignews.com-ը:
Առաջինը երկկենցաղին տեսել են տեղի մարզիկները` լճում մակույկներով մարզվելիս: Կոկորդիլոսը թաքնվել է ջրիմուռներում ու այլեւս չի երեւացել:
Կենդանուն սկսել են փնտրել փրկարարները, կենդանաբանական այգու աշխատակիցները եւ պարզապես կամավորներ, սակայն նրան դեռ չի հաջողվել բռնել: Մասնագետների կարծիքով` խոսքը նեղոսյան կոկորդիլոսի մասին է, որը կարող է մինչեւ 6 մետր աճել:
Ամեն ինչ պարզ կդառնա, երբ գտնվի կոկորդիլոսի տերը, որը, ըստ ենթադրությունների, կենդանուն լճում ազատ է արձակել: