կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 15:40
Քաղաքական

Եվս 12 կոկորդիլոս կներկրվի. SAS-ի սեփականատեր Արտակ Սարգսյան

Եվս 12 կոկորդիլոս կներկրվի. SAS-ի սեփականատեր Արտակ Սարգսյան

«Բարով տեսնենք իրար»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը`SAS-ի Արտակը`հարցին՝ ինչո՞ւ որոշեցիք կոկորդիլոս ներկրել, այդ միտքը Ձեզ մո՞տ է առաջացել, թե ինչ-որ մեկը հուշել է:

 

Հիշեցնենք, որ պատգամավորին պատկանող SAS սուպերմարկետների ցանցում կոկորդիլոս է վաճառվում, ինչը բավականին մեծ աղմուկ է բարձրացրել: Պատգամավորն անպատասխան թողեց մեր հարցը, թե բիզնեսի առումով կոկորդիլոսի վաճառքն արդարացնո՞ւմ է իրեն, թե՞ յուրօրինակ երեւալու համար է ներկրել:

 

Նա չպատասխանեց նաեւ հարցին`իր ամանորյա սեղանին կոկորդիլոս դնելո՞ւ է, թե`ոչ: Aravot.am-ի եւ Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը միայն ասաց, որ ներկրվել էր չորս կոկորդիլոս, բայց օրերս եւս 12-ը կներկրվի, բոլորն էլ պատվիրված են:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/12/20/416736/