|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դստեր, կնոջ եւ թոռնուհու հետ 10/21 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ ընտրություններ է կանխատեսում, երբ արդեն բազմաթիվ ահանզանգեր են գրացվել, հատկապես` ցնդող կնիքների եւ ընտրակաշառքի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ որեւէ օրինախախտում անպատիժ չմնա: Մեր դիտարկմանն ի պատասխան, թե ասում են` ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, Տիգրան Սարգսյանը դա «հերյուրանք» որակեց:
Yerkir.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե վարչապետը տարօրինակ չի՞ համարում, որ Տարոն Մարգարյանը հսկայական ունեցվածք է հայտարարագրել:ն Տիգրան Սարգսյանը նշեց, որ ծանոթ չէ քաղաքապետի հայտարարագրին:
Վարչապետի հետ զրույցի մանրամասները` մեր տեսանյութում: