|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց երեւանցիներին Տարոն Մարգարյանին վստահելու համար եւ նշեց, որ այդ վստահությունը գալիս է այն բանից, որ նախորդ տարիներին «համեստ, ազնիվ, մարդամոտ եւ Երեւանի խնդիրներով մտահոգ քաղաքապետ եղավ»:
ՀՀ նախագահը հայտարարեց, որ բոլոր ընտրությունններից հետո գալիս է տքնաջան աշխատանքի պահը, եւ ինքը համոզված է` ճիշտ ժամանակն է, որ Տարոն Մարգարյանը եւ նրա թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդն ու ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին արդեն խոսեց: Նա համոզված է`Երեւանում չկան անլուծելի եւ լուծելի խնդիրներ, կան դժվար լուծվող եւ աշխատանքով լուծվող խնդիրներ: «Ես համոզված եմ, որ առաջիկա չորս տարիներին չի լինելու անբարեկարգ բակ: Գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը բարձրաձայն կարող է ասել, որ անխնամ եւ անբարեկարգ բակ այլեւս չկա»,- նշեց նախագահը եւ հույս հայտնեց, որ նորընտրիր քաղաքապետը Երեւանը կդարձնի «ավելի հարմարավետ, ավելի հաճելի եւ ավելի գեղեցիկ»: