Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ քվեարկության դրեց Էթիկայի հանձնաժողովում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսք խնդրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ հայտարարեց, որ մեծամասնությունը բոլորովին նոր նախագիծ է այս պահին առաջարկում, որը 90 տոկոս փոփոխություններ է ենթադրում: Իր հերթին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւս ընդգծեց, որ նախագիծը փոփոխությունների է ենթարկվել, եւ ՀՅԴ-ն հետ չի կանչի էթիկայի հանձնաժողովից իր ներկայացուցչին:
«Մոտ մեկ ժամ առաջ, իրոք, խաղի կանոն է փոխվել, կան որոշակի ընդունելի դրույթներ նախագծում, եւ մենք եւս ետ չենք կանչի մեր ներկայացուցչին հանձնաժողովից, եթե իհարկե, Դավիթ Հարությունյանը չվերադառնա եւ նոր նախագիծ ներկայացնի: Ինչպես ասում են՝ անկանխատեսելի են մեծերի գործերը»,- հեգնեց Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանն էլ նշեց, որ, անկախ ամեն ինչից, օրենքի նախագիծ անցկացնել չեն կարող, քանի որ մեծամասնությունից դահլիճում 63 պատգամավոր է: Նա եւս հայտարարեց, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու քվեարկությանը:
Նման հայտարարություն արեց նաեւ Ռուբեն Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության վերաբերյալ:
Հասկանալով, որ օրենքի նախագիծը չեն կարող անցկացնել, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպեանոց ընդմիջում խնդրեց, դահլիճը պոռթկաց ծիծաղից: Ի դեպ, նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Սահակյանն այդպես էլ չխոստովանեց, որ օրենքը նախագիծն անցկացնել չկարողանալու պատճառով էր, որ ընդմիջում խնդրեցին: