|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ղազախստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու «ճանապարհային քարտեզը», սակայն յուրահատուկ կարծիքով: Ղազախստանը պահանջում է պարզել Մաքսային միության սահմանների հարցը՝ կապված ԼՂ հիմնահարցի հետ: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվայում այսօր մեկնարկած` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի «ճանապարհային քարտեզը» համաձայնեցված է, կարծում եմ` այն հնարավոր է ընդունել: Միևնույն ժամանակ, ՄՄ-ի սահմանի հարցը, կապված ԼՂ հակամարտության հետ, բաց է մնում»,- ասել է նա:
Նազարբաևը հույս է հայտնել, որ փորձագետները փաստաթղթի համաձայնեցման ընթացքում կկարողանան լուծել այդ հարցը: