կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-11 15:54
Հասարակություն

ՄԻԵԴ-ում ներկայացված՝ երեք ռազմագերիների ազատման հարցին անդրադարձել է Արդարության և ՄԻՀԻ կենտրոնը

ՄԻԵԴ-ում ներկայացված՝ երեք ռազմագերիների ազատման հարցին անդրադարձել է Արդարության և ՄԻՀԻ կենտրոնը

«Ադրբեջանը պատասխան է տալու ապօրինաբար գերության մեջ պահված հայերի մահվան համար՝ ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Արդարության և ՄԻՀԻ կենտրոնի տնօրեն Քեն Խաչիկյանը:

Վաշինգտոնում տեղակայված Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), որը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով համագործակցում է Երևանում տեղակայված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLC) հետ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված՝ երեք ռազմագերիների ազատ արձակման հարցին: 2021 թվականի մայիսի 4-ին երեք ռազմագերիներ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, հայրենադարձվեցին Հայաստան՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի աջակցությամբ և օժանդակությամբ: Ռոբերտ Վարդանյանի (19 տ.), Սամվել Շուխյանի (22 տ.) և քաղաքացիական անձ Սեյրան Թամրազյանի (46 տ.) ազատ արձակումը վկայում է գերիների հարցում իրավական միջնորդական աշխատանքների առաջընթացի մասին: Ներկայումս Վարդանյանը և Թամրազյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են, իսկ Շուխյանը վերականգնվում է տանը:

Մինչ այժմ ALC-ն և ICLC-ը  ՄԻԵԴ են ներկայացրել գրեթե 100 գործ՝ ռազմագերիների ինչպես անվտանգության, այնպես էլ բարեկեցության ապահովման և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջով: ALC-ը և ICLC-ը համագործակցում են 2021 թ. հունվարից՝ Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերության մեջ պահվող՝ նույնականացված հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար և շարունակում են մնալ հայ ռազմագերիների ազատ արձակման շարժման առաջատարները:

Հայ ռազմագերիների անունից ALC-ի՝ շահերի պաշտպանությունը ներառում է հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ` Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար: «Մենք խրախուսում ենք Միացյալ Նահանգներին և եվրոպական կառավարություններին՝ միջազգային միջնորդ կազմակերպությունների և սուբյեկտների հետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների և 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պայմանների: Այնուամենայնիվ, ALC-ն խորապես մտահոգված է Ալիևին հաճոյանալու անտեղի ջանքերով, որով ապօրինի պահվող հայ ռազմագերիները պարզապես ներկայացվում են որպես կալանավորված անձինք: Այս բառամթերքը ծառայում է միայն ռազմատենչ բռնապետին խրախուսելու համար և վտանգի տակ է դնում անմեղ կյանքերը»,- ընդգծում է ALC-ի նախագահ Քեն Խաչիկյանը:

ALC-ն, ICLC-ի հետ համագործակցությամբ, կշարունակի հետապնդել բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև 19 հայ ռազմագերիների հարցը, որոնք ապօրինի կերպով պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից և սպանվել գերության մեջ: «Ադրբեջանը պատասխան է տալու ապօրինաբար գերության մեջ պահված հայերի մահվան համար՝ ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», - նշում է Ք. Խաչիկյանը:

Վաշինգտոնում տեղակայված ALC-ն շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է հետապնդել արդարություն Հայոց ցեղասպանությունից բխող մարդու իրավունքների խախտումների համար, ներառյալ Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածաշրջանային անվտանգությունը:

ALC-ը նաև ներկայացրել է նաև 19 հայ ռազմագերիների վերաբերյալ հակիրճ տվյալներ, ովքեր դաժանորեն սպանվել են գերության ընթացքում։

 Հայտարարության անգլերեն տեքստին և 19 հայ զոհերի տվյալներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 

 

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

11 մայիս, 2021 թ.