Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջանում պատասխանել է լրագրողների հարցերին` ղարաբաղյան թեմայով: Նա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մասնակցում է Բաքվում ընթացող Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումին:
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, սահմանների ամբողջականությանը: Ղարաբաղյան հիմնախնդիրը՝ Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցը, պիտի լուծվի ՄԱԿ-ի և միջազգային կառույցների ընդունած որոշումների շրջանակներում` դիվանագիտական ճանապարհով: Մենք դրա կողմնակիցն ենք»,- ըստ Ermenihaber-ի` ասել է Չավուշօղլուն:
Նա շեշտել է, որ այդ առումով խիստ կարևոր հանձնառություններ են ընկած Մինսկի խմբի, մասնավորապես` եռանախագահության` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ուսերին:
«Եթե նրանք կամենան, ապա այս հարցը շատ կարճ ժամանակում կարող է լուծվել: Իսկ Հայաստանը հրադադարի ռեժիմը խախտում է, որովհետև չի ցանկանում քաղաքական լուծում: Մինչդեռ Ադրբեջանը, հրադարարի միակողմանի խախտման մասին հայտարարելով, խնդրի խաղաղ լուծմանը` իր կողմնակից լինելն է ի ցույց դնում աշխարհին»,- ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Անկարան կողմնակից է խնդրի խաղաղ կարգավորմանը, բայց և սատարում է եղբայրական Ադրբեջանին` հիմա ու հետո:
Չավուշօղլուն անտրամաբանական է համարել ՌԴ վարչապետի մեկնաբանություններն այն մասին, որ շփման գծում լարվածության աճի մեջ չի բացառվում թուրքական գործոնի առկայությունը: Թուրք նախարարը պնդել է, որ հայկական կողմն է խախտում զինադադարի ռեժիմը, և ակնարկել ռուսական գործոնի առկայության մասին:
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահի հայտարարությունները պատերազմի վերսկսման մասին, Չավուշօղլուն պատասխանել է. «Ես շատ վաղուց ասել եմ ու հիմա էլ եմ ասում` Ղարաբաղի ու Ադրբեջանի բռնազավթված տարածքների հարցի համար պատասխանատու անձանցից դրական մոտեցում կամ խաղաղ լուծում սպասելը ավելորդ լավատեսություն է»: