|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար, այժմ "Եվրամայդանի" առաջնորդներից մեկը՝ Յուրի Լուցենկոն ընդունել է երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու անհնարինությունը: Այդ մասին նա հայտարարել է ակցիայի մասնակիցների հետ զրույցի ժամանակ. հայտնում է Лента.ру-ն:
Նա նշել է, որ ընդդիմության հիմնական խնդիրը 2015 թվականի նախագահական ընտրություններին պատրաստվելն է: «Միասնական առաջնորդ է պետք, հնարավոր չէ պատերազմի գնալ՝ ունենալով տասը առաջնորդ… ",- ասել է Լուցենկոն՝ հավելելով, որ անհրաժեշտ է, Ուկրաինայի եվրաինտեգրման աջակցությանն ուղղված ակցիաներին միանա նաև երկրի հարավ-արևելյան հատվածի բնակչությունը: