|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ուկրաինան ֆինանսական և քաղաքական ճգնաժամի առաջ է կանգնած, որի պատճառը, ըստ էության, ուկրաինական պետությունը թալանելն է. տարեկան մոտ 8-10 մլրդ դոլար է մսխվում բյուջեից: ԵՄ-ն և Ուկրաինայի հետ գործ ունեցող բոլոր կողմերը պետք է պահանջեն կառավարության գործունեության օբյեկտիվ գնահատական: Այդ մասին ասվում է Peterson Institute for International Economics-ում հրապարակված հոդվածում, որի թարգմանությունը ներկայացված է argumentua.com-ում:
«Ուկրաինական բյուջեի դեֆիցիտը, որ հասնում է 11 մլրդ դոլարի, առաջացել է, այսպես կոչված, «Յանուկովիչի ընտանիքի» կողմից պետական բյուջեն թալանելու հետևանքով: Արժույթի միջազգային հիմնադրամի և ԵՄ-ի մերժումները Ուկրաինային վարկ տրամադրելու հարցում պայմանավորված են այն բանով, որ նրանք քաջ տեղյակ են այդ ամենին»,- ասվում է հոդվածում: