|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ադրբեջանը և Ուկրաինան աշխատանքային խումբ են ստեղծել՝ Ուկրաինայի՝ Տրանսանատոլիական (TANAP) գազատարի կառուցման նախագծում մասնակցության հետ կապված: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Էդուարդ Ստավիցկին. հայտնում է РБК-Украина-ն:
«Դիտարկվում է Ուկրաինայի մասնակցությունը TANAP-ի շինարարությանը: Գազամուղն անցնելու է Վրաստանի, Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա»,- ասել է նա:
Նշենք, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ստորագրած գազային պայմանագրերի արդյունքում Ուկրաինան ստիպված էր Ռուսաստանից եվրոպական գներից ավելի բարձր գնով գազ գնել: