Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ շենքի երկու մուտքերի առջեւ` կենտրոնական մասնաշենքի դիմաց եւ Կարեն Դեմիրճյանի փողոցի մուտքի մոտ, մեկնարկել է ակտիվիստների բողոքի ակցիան` ընդդեմ ԱԺ-ում հայ-ռուսական միջակառավարական համաձայնագրերի վավերացման: Կարեն Դեմիրճյան մուտքից խորհրդարան մտնող պատգամավորների հետևից նրանք վանկարում էին` դավաճաններ, ստրուկներ:
Ակտիվիստներին մոտեցավ ԲՀԿ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանն ու Վահան Բաբայանը: Նրանք հայտնեցին իրենց քաղաքական դիրքորոշումը օրինագծերի վերաբերյալ, հավաստիացրեցին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծերին, սակայն ակտիվիստները նրանցից պահանջեցին ոչ թե դեմ կամ կողմ քվեարկել, այլ բոյկոտել, տապալել քվեարկությունը, ինչին պատգամավորները պատասխանեցին, որ իրենց դիրքորոշումը հստակ է` քաղաքական դիրքորոշումը դեմ քվեարկելն է:
Այժմ Դեմիրճյան մուտքի մոտից ակտիվիստները շարժվում են դեպի ԱԺ գլխավոր մուտք` միանալու մյուս ակտիվիստներին, որոնց թիվը 1000-ի մոտ է: