Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ երեկոյան Aysor.am-ը գրել էր, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանն ազատ է արձակվել: Այդ մասին կայքի թղթակցի հետ զրույցում հայտնել էր նրա փաստաբան Արտավազդ Փարսադանյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ն Թամամյանի պայմանական վաղաժամկետ ազատման մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը երեկ երեկոյան բավարարվել էր: Ղլեչյանի խոսքով` Թամամյանն ազատ է արձակվել երեկ երեկոյան ` ժամը 20:00-ի սահմաններում Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով Թամամյանը ճանաչվել էր մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 308-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման: