|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այս պահին Կենտրոնի դատարանը, Մխիթար Պապոյանի նախագահությամբ, քննում է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը:
Ոստիկանության մեր աղբյուրների համաձայն` ենթադրվում է, որ միջնորդությունը բավարարվելու է:
Հիշեցնենք՝ Հովհաննես Թամամյանը եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանը ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար ազատվել էին իրենց պաշտոններից ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` փետրվարի 26-ի հրամանով:
Ոստիկանապետի այդ հրամանը տրվել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: