|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ Երևանում թալանել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանին։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի` Հ. Թամամյանը դիմել է ոստիկանության կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կենտրոն վարչական տարածքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում իր BMW մակնիշի 03 NN 003 համարանիշի կայանված ավտոմեքենայի դռան ապակին կոտրել են և այնտեղից հափշտակել ձեռքի պայուսակը, փաստաթղթեր և այլ իրեր։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։ Տեղում է եղել նաև փորձաքրեագետը։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում։