Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, որին պաշտոնի չարաշահման հետ կապված մեղադրանք է առաջադրվել, այժմ պահվում է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում` Անվտանգության ծառայության կից:
Կալանքի սանկցիան դատարանում քննելիս նրան լավ մեկուսացրել էին` չթողնելով շփվել լրագրողների հետ, եւ այդ մեկուսացումը բարեհաջող շարունակվում է այսօր, քանի որ այդ առումով «Կագեբեի» մեկուսարանն անխոցելի է: Նրա մոտ այս օրերին մուտք են գործել միայն կինն ու որդին, ինչպես նաեւ փաստաբանը, որի անձի ընտրությունը եւս խոսում է այն մասին, որ Թամամյանի նկատամբ խիստ հսկողություն է սահմանվել:
Նրան պաշտպանում է փաստաբան Վաղինակ Գեւորգյանը, որը հայտնի է իշխանական իրավապահների հետ սերտ հարաբերություններով, հատկապես` դատախազությանը որոշակի ծառայություններ մատուցելով: Ժամանակին մի քանի աղմկոտ պատմություններ եղան, որտեղ Գեւորգյանի ստորագրությամբ օրինականացրել էին մեղադրյալի նկատմամբ անօրինական հարցաքննությունը, զննությունը եւ առերեսումը:
Ըստ ամենայնի` Թամամյանին չեն թողել ընտրություն կատարի, նրան առաջարկել են պայմանագիր կնքել հենց այս փաստաբանի հետ եւ, ընդհանրապես, ընդունել խաղի այն կանոնները, որն առաջարկում են իրեն, հակառակ դեպքում` «վատ կլինի»:
Եվ վերջինս հույսը դրել է իշխանությունների եւ մասնավորապես` դատախազության ողորմածության վրա: Դե նրանից լավ ոչ ոք չի իմանա, թե ինչ կարող է իրենց սպասվել անհնազանդություն դրսեւորելու դեպքում: