Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեփանակերտ քաղաքը գտնվում է Ադրբեջանի արդարադատության նախարարության Ղարաբաղի տարածաշրջանային վարչության իրավասության ներքո. հինգշաբթի հայտարարել է վարչության գլխավոր վերահսկման վարչության պետի տեղակալ Սուբհի Կազիմովը:
«Ընդհանուր առմամբ, վերջերս ստեղծված վարչության իրավասության մեջ են մտնում Խանքենդի (Ստեփանակերտ) քաղաքը, ինչպես նաև Շուշան (Շուշի), Զանգիլանը (Կովսական), Խոջավենդը (Մարտունի), Խոջալուն (Իվանյան), Գուբադլին (Սանասար, Քաշունիշ), Լաչինը (Բերձոր), Աղդամը (Ակնա), Ջեբրայիլը (Մեխակավան), Ֆիզուլին (Վարանդա) և Քելբաջարը (Քարվաճառ)»,- ասվում է Քյազիմովի հայտարարության մեջ, որը տեղադրված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում:
Նոյեմբերի 23-ին Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին Արդարադատության տարածաշրջանային ստորաբաժանումներ տեղակայելու մասին այն տարածքներում, որոնք Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրվելուց հետո անցել են Բաքվի վերահսկողության տակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Արցախի հայ բնակչությունը Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ո՛չ Ալիևը, ո՛չ էլ արդարադատության նախարարության հայտարարություններին պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի կողմից արձագանք չի եղել։