Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Թերթի տեղեկութուններով` չի բացառվում, որ առաջիկայում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությոն նախկին պետ Հովհաննես Թամամյանը կալանավորվի: Նույնիսկ նշվում է, որ արդեն պատրաստ է այդ որոշումը, սակայն ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է:
Երեկ մենք փորձեցինք Թամամյանից պարզել, թե ինչ է տեղի ունենում իր շուրջ, սակայն վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Երեկվա մեր համարում տեղեկացրել էինք, որ Թամամյանը ԱԱԾ-ում անցկացվող հարցաքննության շրջանակներում սկսել է բավական հետաքրքիր ցուցմունքներ տալ Հայաստանի մի շարք պաշտոնյաների, մասնավորապես` գլխավոր դատախազի վերաբերյալ:
Նշվում է նաեւ, որ Թամամը հիշել է Շահեն Հովասափյանի գործը, թե ինչ ենթատեքստում, երեկ պարզել չհաջողվեց: Եվ չի բացառվում, որ Թամամյանի ցուցմունքներն են պատճառը, որ նա դեռ չի ձերբակալվել: