Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ը շարունակում է հետևել այս տարվա ամենաաղմկահարույց պատմություններից մեկի` վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալի շուրջ ծավալվող զարգացումներին: Տարեվերջյան ամփոփումներին ընդառաջ` փորձեցինք ոստիկանությունից ճշտել, թե ի՞նչ ընթացքի մեջ է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՝ օֆշորային մեքենայությունների գործով նախաքննությունը:
Ի պատասխան մեր հարցմանը` ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնից պատասխանեցին, որ այս գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Մեզ հայտնեցին, որ փաստաթղթերի բնօրինակները ստանալու նպատակով Կիպրոսի Հանրապետության իրավասու մարմիններին ուղարկված` իրավական օգնություն ցուցաբերելու մասին միջնորդության պատասխանը դեռևս չի ստացվել:
Նշենք, որ ավելի վաղ փորձագիտական կենտրոնը միջնորդություն էր ներկայացրել` փորձաքննությանն առաջարկված հարցերին պատասխանելու համար տրամադրել փաստաթղթերի բնօրինակները։ Նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական միջնորդություն էր ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին՝ պահանջվող փաստաթղթերի բնօրինակներն առգրավելու և նախաքննությանը տրամադրելու խնդրանքով:
Փաստորեն, առայժմ անհայտ է` վարչապետ Տիգրան Սարգսյանի և արքեպիսկոպոս Կճոյանի՝ փորձաքննության ուղարկված ստորագրությունները համընկե՞լ են օֆշորային փաստաթղթերի տակ դրված ստորագրությունների հետ, թե՞ ոչ: