|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերը պետք է վերականգնվեն, որից հետո նոր գնահատականներ կտրվեն: Այս մասին Ազգային ժողովում, Factor.am-ի հարցին ի պատասխան, ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հարցին՝ մո՞տ է ժամանակը, որ այդ փաստաթղթերը գտնվեն, ԱԱԾ տնօրենը նշել է. «Ես չեմ կարող ասել՝ թղթերը կգտնվեն, թե չեն գտնվի: Բայց որ կլինի լիարժեք քննություն, որը չի թողնի ոչ մի հարց անպատասխան, ես դա երաշխավորում եմ»:
Արթուր Վանեցյանը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյո՞ք ԱԱԾ նախկին ղեկավար կազմը հարցաքննվել է այս գործի շրջանակում: