Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում շարունակվում է գազի գնի վերաբերյալ արտահերթ նիստը: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ եթե ապագայում Հայաստանը ցանկություն ունենա, ապա կարող է գազ ներկրել նաև այլ երկրներից։
Նախարարը նաև ընդգծեց, որ, առանց ՀՀ-ի համաձայնության, «Գազպրոմը» չի կարող որևէ բաժնետոմս վաճառել որևէ ընկերության: «Մեզ ձեռ ա տալիս այդ 20%-ը 63 միլիարդով վաճառելը»,-նշեց նա։
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ իր ելույթում նախարարն ընթերցել է այդ վասալային համաձայնագրի միայն մի մասը, այնինչ եղել է ուղիղ վաճառք` առանց օրենսդրական համաձայնեցումների ստացման, հայկական կողմը երաշխավորել է, որ մինչև 2043 թվականը չի կարող օրենքներ ու օրենսդրական ակտեր փոփոխել կամ չեղյալ հայտարարել:
«Ես հարց եմ ուղղում` կառավարությունը հասկանո՞ւմ է, արդյոք, վասալի ու ռազմավարական ընկերոջ միջև տարբերությունը: Եվ երկրորդ հարցն եմ տալիս, որին կարող եք չպատասխանել` Դուք տեղյա՞կ եք, ինչի համար է Տիմոշենկոն ազատազրկված: Գազային գործարքի և իր ժողովրդից այդ գործարքը գաղտնի պահելու համար: Եվ եթե ոչ այսօր, ապա ապագայում կառավարությունն այս գործարքի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»:
Նախարարը պատասխանեց. «Կառավարությունը շատ լավ հասկանում է այդ տարբերությունը: Կխնդրեի ուշադիր կարդալ համաձայնագիրը` մինչև վերջ և ուշադիր»: