Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որևէ խելքին մոտ հիմնավորում չբերվեց գազի գնի, մասնավորապես` կուտակված պարտքի վերաբերյալ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը` խոսելով գազի գնի վերաբերյալ խորհրդարանական լսումների մասին: Նրա խոսքով` կառավարությունը բանակցություններ է վարել, ու գազի գինը չի պահպանվել, այլ սկսել է բարձրանալ, ուրեմն` ինչ բանակցությունների մասին է խոսքը:
Պատգամավորը մեջբերեց նախարարի այն բացատրությունները, թե բանակցությունները գազի գնի շուրջ ընթացել են դեռ 2010-ից, այդ ժամանակ բազային գինը 180 էր, մինչ օրս գազի գինը բարձրացել է մինչև 205, 211, 219, 244, 250 դոլար: «Եվ այս ողջ ընթացքում մեր հայրենի կառավարությունը գաղտնի է պահել այս ամենը, որպեսզի ինչ-որ մի ավանտյուրայի շնորհիվ կարողանա կանխել իրավիճակը: Արդարանում են, թե քաղաքացու համար չի բարձրացել այդ գինը, բայց չէ՞ որ պետությունն է պարտք կուտակել, ինչը գաղտնի է պահվել»,- ասաց նա:
Պատգամավորը երեք հարցի պատասխան է ուզում լսել` ինչո՞ւ է այդ ամբողջ գործընթացը պահվել գաղտնի, ինչպե՞ս կարելի է այդ պրոցեսն անվանել բանակցություն, ինչո՞ւ է կառավարության մասնաբաժինը շատ էժան գնով տրվել ռուսական կողմին: Բաբայանը վտանգավոր է համարում գազային համաձայնագրի այն կետը, որ մինչև 2043 թվականը Հայաստանն իրավունք չունի փոխելու իրավիճակը` կապված գազի մատակարարման հետ, այսինքն` ինչպիսի իրավիճակ էլ լինի, ինչպես էլ կառավարությունն ու իշխանությունը փոխվի, Հայաստանը կաշկանդված է լինելու որևէ փոփոխություն կատարել, դա նշանակում է` կառավարությունը ի վիճակի չէ որևէ քայլ կատարել:
Հիշեցնենք, որ երեկվա խորհրդարանական լսումների ժամանակ Վահան Բաբայանը պահանջել էր էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հրաժարականը: