կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 16:56
Արցախ

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, որ ՌԴ–ն իրավունք չունի փոխելու ԼՂ քարտեզը, և սպառնացել է «մեծ կորուստներ պատճառել»

Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակը հայտարարել է, որ ՌԴ–ն իրավունք չունի փոխելու ԼՂ քարտեզը, և սպառնացել  է «մեծ կորուստներ պատճառել»

Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Ադիլ Ալիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի նոր քարտեզի հրապարակումը սահմանների խախտում է և մանիպուլյացիա. հայտնում է ադրբեջանական Report.az կայքը։

Ալիևը նշել է, որ խաղաղապահ գործունեությունն ամրագրված է միջազգային իրավունքում, և այն չի կարող ոչ մի դեպքում դուրս գալ այդ սահմաններից։

«Ռուս խաղաղապահների կողմից հրապարակված քարտեզը չունի ոչ մի իրավական, քաղաքական հիմք, բացի այդ՝ նրանք իրավունք չունեն նման բան հրապարակելու... Նրանք պետք է անհապաղ ուղղեն սխալմունքը քարտեզներում: Առանց այդ էլ Ռուսաստանի կողմից ԼՂ–ում խաղաղապահների տեղակայումը միանշանակ չի ընդունվել մեր հասարակության կողմից։

Թող վստահ լինեն, որ մեկ այլ նմանատիպ սխալ, ինչպես նաև ցանկացած սադրանք, որ անում են Հայաստանը և նրա հովանավորները, ավելի մեծ կորուստների կհանգեցնի», – նշել է Ալիևը: