Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը երիտասարդներին հորդորել է ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում: Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ մի կողմից անհանգստանում ենք անվտանգության համար, բայց մյուս կողմից չենք ուզում ընդունել իրականությունը և շարունակում ենք ապրել այնպես, կարծես ամեն ինչ նախկինի պես է: Գիտեմ, որ հասարակության մեջ մեծ է հիասթափությունը, չենք հավատում ինքներս մեզ և առաջնորդներին, իսկ ապագայի վերաբերյալ հստակ պատկերացման բացակայությունն ավելի է հուսալքում: Բայց գոյություն ունի շատ պարզ ճշմարտություն՝ մինչև քո մեջ ուժ չգտնես կերտելու այդ ապագան, քայլեր չանես այդ ուղղությամբ, այդ ապագան ինքնըստինքյան չի կերտվելու:
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում երեկ հանդիպեցի արցախցի մի խումբ երիտասարդների հետ՝ հասկանալու համար, թե ակտիվ երիտասարդությունն ինչպես է տեսնում իր ապագան: Երիտասարդությունը միշտ է եղել հասարակության շարժիչ ուժը: Այս երիտասարդների ծնողներն էին, որ 35 տարի առաջ սկսեցին Արցախյան շարժումը, որոշեցին, որ չեն լինելու Ադրբեջանի կազմում, դուրս եկան պայքարի, ամեն ինչ արեցին՝ փոխելու իրավիճակը և փոխեցին:
Երիտասարդներին իմ հորդորը մեկն էր՝ ձերբազատվել մտքից, թե իրենք բավարար ուժ ու կարողություն չունեն իրավիճակ փոխելու համար, և որ դա ղեկավարության գործն է: Իրականում երիտասարդությունը շատ բան կարող է անել, որոշել՝ ինչպիսի ապագա են տեսնում իրենք և ամեն ինչ անել՝ իրենց պատկերացրած ապագան կերտելու համար:
«Մեր սարերը» կենտրոնը լավ հարթակ է ապագայի տեսլականի շուրջ քննարկումների, բանավեճերի համար: Առաջիկայում նաև «Մատենա» միջազգային դպրոցն է այստեղ առաջնորդության ծրագիր սկսելու, և ես ուրախ կլինեմ, որ արցախցի երիտասարդներն ակտիվ մասնակցություն ունենան»: