|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հարգելի՛ քաղաքացիներ, դեկտեմբերի 17-ին ԱԺ 4 խմբակցությունները դիմելու են Սահմանադրական դատարան, որտեղ վիճարկվելու է «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան է ներկայացվելու 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի գործադրումը կասեցնելու միջնորդություն: Դիմումը ներկայացվելու է երթով:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում երիտասարդությանն ու ուսանողությանը` միանալ երթին` պայքարելու և խնդրի արդարացի լուծմանը հասնելու միասնական վճռականություն ամրագրելու համար:
Երթը մեկնարկելու է դեկտեմբերի 17-ին` ժամը 12:30-ին, Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան»: