|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հենց նոր ոստիկանությունը բերման ենթարկեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանին և մի շարք ընկերների: Այս մասին տեղեկանում ենք ՆԱՈՒՄ-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջից: Նրանց բերման են ենթարկել Ոստիկանության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունք:
Հիշեցնենք՝ Հայրենիքի փրկության շարժումն այսօր առավոտյան կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էր նախաձեռնել: Պահանջը նույնն էր՝ Փաշինյանի հրաժարականը և նոր, անցումային կառավարության ձևավորումը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Ակցիայի մասնակիցները կառավարության շենքի առջևից շարժվեցին դեպի Տիգրան Մեծի պողոտան և փակեցին այն, սակայն ոստիկանության մեծաթիվ ուժերի կողմից բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ:
Նշենք նաև, որ բերման ենթարկված Տարոն Ղազարյանն ու ընկերները ՀՅԴ կամավորական վաշտերի կազմում պատերազմի գրեթե ողջ ընթացքում եղել են առաջնագծում՝ պաշտպանելով Արցախի հյուսիսային սահմանները: